ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, եթե մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և գործեն միասին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg Television-ին տված հարցազրույցում։

Նա վստահեցրել է, որ  Չինաստանը կարող է «հսկայական դեր» խաղալ հակամարտության կարգավորման գործում, քանի որ Մոսկվան մեծապես կախված է իր արտահանման շուկայից, ըստ այդմ՝ Չինաստանից։

Զելենսկին նաև հերքել է տեղեկությունն այն մասին, որ ուկրաինական և ռուսական ուժերը մարտի դաշտում հայտնվել են փակուղում։ Նրա խոսքով, ուկրաինացի զինվորականները կենդանի ուժի առումով այժմ ավելի լավ վիճակում են, քան մի քանի ամիս առաջ, իսկ ուկրաինական նոր հարձակումը ջոկետները զինելու հարց է միայն։

242