ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով:

Այս մասին հայտարարել է Պենտագոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Միացյալ Նահանգները նախաձեռնել է ամերիկա-վրացական երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայում: Այս վերանայման շրջանակներում ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի Noble Partner զորավարժությունները», - ասվում է հայտարարության մեջ:

Զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։

409