Կիևում և Կրիվոյ Ռոգում հայտարարվել է սգո օր. Զելենսկին խոստացել է պատասխանել ՌԴ-ին
Հուլիսի 9-ին Կիևում և Կրիվոյ Ռոգում հայտարարվել է սգո օր:
Հիշեցնենք, որ ռուսական ԶՈւ-ն այսօր Ուկրաինայի ուղղությամբ արձակել են տարբեր տեսակի առնվազն 38 հրթիռ։ Հարձակման են ենթարկվել Կիևը, Դնեպրը և Կրիվոյ Ռոգը (Դնեպրոպետրովսկի մարզ), Սկադովսկը (Խերսոնի մարզ), Պոկրովսկը և Կրամատորսկը (Դոնեցկի մարզ):
Վերջին տվյալներով՝ Ուկրաինայի տարածքում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 38 մարդ (27-ը՝ Կիևում, 11-ը՝ Դնեպրոպետրովսկի մարզում)։ Տուժել է 140 մարդ (Կիևում՝ 74, Կիևի մարզում՝ երկու, Դնեպրոպետրովսկի մարզում՝ 64)։
Կիևի վրա հարձակման ժամանակ մասամբ ավերվել է Ուկրաինայի ամենամեծ մանկական հիվանդանոցը՝ Օխմատդիտը, ինչպես նաև մասնավոր ծննդատունը՝ Իսիսը։
Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան կպատասխանի Կիևի՝ ՌԴ կողմից այս հրթիռակոծությանը:
09 Հուլիս, 2024 03:39
1262
Տեղի է ունեցել Զելենսկու, Շոլցի, Մակրոնի և Դրագիի հանդիպումը
16 Հունիս, 2022 19:36
Կիևում պարետային ժամի պայմանները վերանայվել են
01 Մարտ, 2022 00:09
Կիևում օդային տագնապ է հայտարարվել
26 Փետրվար, 2022 00:07
Վաշինգտոնը ոչ միայն հետախուզական տվյալներ է փոխանցում Կիևին, այլև ստանում է դրանք․ ԱՄՆ սենատոր
13 Հոկտեմբեր, 2026 16:07
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 5-11-ը
12 Հոկտեմբեր, 2026 21:17
Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի
12 Հոկտեմբեր, 2026 20:15
Իջևանի «Կրիվոյ» կոչվող խաչմերուկում մեքենաներ են բախվել
08 Հունվար, 2022 21:08
Երևանում 40 կմ ոռոգման համակարգ կանցկացվի
14 Հուլիս, 2023 18:35
Ոռոգման փակ համակարգ՝ Կաթնաջուր համայնքում
18 Օգոստոս, 2021 14:11
Տավուշի մարզում ոռոգման համակարգերի բարելավման աշխատանքներն առաջնային նշանակություն ունեն
23 Հունվար, 2021 14:21