Անցած մեկ օրում հանրապետության տարբեր ավտոճանապարհներին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 7 պատահար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հունվարի 7-ին, ժամը 06.15-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 13.20-ի սահմաններում, Արարատ քաղաքի Շահումյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Օպել Զաֆիրա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Տոյոտայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին հունվարի 7-ին, ժամը 12:15-ի սահմաններում,  բախվել են «Կիա» և «Լուազ» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Լուազի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունվարի 7-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի կցորդիչով բեռնատարի վարորդը Վերին Խոտանան բնակավայրի տարածքում կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կապանի Ստեփանյան փողոցում հունվարի 7-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել շենքի պատին։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 7-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Իջևանի «Կրիվոյ» կոչվող խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, նրա 33-ամյա ուղևորը, «ՎԱԶ-2121»-ի վարորդն ու նրա 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

1361