Ուկրաինայի կառավարությունը որոշել է դուրս գալ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում Համագործակցության երկրների տարածքով տարանցման ընթացակարգի վերաբերյալ կնքված համաձայնագրից։ Այս մասին իր տելեգրամ յան ալիքում հայտնել է Գերագույն Ռադայում Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հավանության է արժանացել «Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների տարածքներով տարանցման ընթացակարգի մասին համաձայնագրից դուրս գալու մասին» օրենքի նախագիծը»։

293