Արշակունյաց պողոտայում վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը մահացել է
![](https://araratnews.am/admin/images/1720201014.jpeg)
Հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ կառուցվող էլիտար շենքի բակում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հայկ Արմենակյանն է, և վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելու ժամանակ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով էլ նա մահացել է։
05 Հուլիս, 2024 21:36
455
Վարդավառի օրվան նվիրված միջոցառումներ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում. ՀՀ ՆԳՆ ՓԾ
08 Հուլիս, 2024 20:20
ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
08 Հուլիս, 2024 14:58
Հուլիսի 1-7-ը ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ
08 Հուլիս, 2024 13:00