Կայացավ միջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը Հայաստանում, որի խորագիրն է` «Միջուկային բժշկության ժամանակակից միտումները և մարտահրավերները»:

Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել են մեծ հաջողություններ հիվանդությունների ախտորոշման ոլորտում.  «Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում առողջապահական ոլորտի զարգացմանը և ջանք չի խնայում միջազգային չափանիշներին համապասատխանող որակյալ ծառայություններ մատուցելու համար: Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը շատ կարևոր նշանակություն ունի և մենք մշտապես աջակցելու ենք կենտրոնի շարունակական զարգացմանը»։

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրեն Արմինե Բադեյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշեց, որ ճիշտ և ժամանակին ախոտորոշումը մեծագույն դերակատարություն ունի հիվանդության հետագա բուժման տակտիկայի ընտրության գործընթացում:

«Այս համատեքսոտում կարծում եմ, որ ավելորդ է ներկայացնելու այն դերակատարությունը, որն ունի մեր կենտրոնը հայկական առողջապահական համակարգում: Շատերդ գիտեք, որ արդեն շուրջ 4 տարի շարունակ կենտրոնում կատարվում է ֆտորդեզօքսիգլյուկոզ ռադիոֆարմպրեպարատով PET/CT հետազոտությունը, որի շարքերը ավելի քան մեկ տարի է համալրել է PSMA PET/CT-ն, իսկ արդեն շատ մոտ ապագայում կսկսենք իրականացնել Հայաստանի համար իր տեսակով եզակի FET PET/CT»,-ասել է կենտրոնի տնօրենը`հաջողություն և արգասաբեր աշխատանք մաղթելով գիտաժողովի մասնակիցներին:

Գիտաժողովի օրակարգում ներառված էին շուրջ մեկ տասնյակ զեկույցներ, մասնակցում էին շուրջ 100 պատվիրակներ՝ ուռուցքաբաններ, ուրոլոգներ, բժիշկ-ռադիոլոգներ և այլ ոլորտային մասնագետներ:

Գիտաժողովի մասնակիցներին կտրվի 6 տեսական կրեդիտ:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնն ու Դիագնեստիկա բուժկենտրոնը։

 449930019_928558442406813_6641340148737522043_n.jpg (177 KB)

 

450155524_928558299073494_3713859116240953542_n.jpg (103 KB)

450158705_928558379073486_3312741139178406322_n.jpg (161 KB)

450160346_928558329073491_4528885477692406446_n.jpg (97 KB)

 

927