ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հայտնել է Հայաստանին տրամադրվելիք ևս 2.4 մլն դոլարի ֆինանսավորման մասին։

«Այն կօգնի ամրապանդելու իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները, և որպեսզի երաշխավորված լինեն քաղաքացիների, մարդու իրավունքները»,- ասել է նա՝ անդրադառնալով ՀՀ-ում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման ոլորտներում ԱՄՆ-ՀՀ գործընկերությանը: 

Նա նաև ասել է. «Այսօր ես հայտարարում եմ կարևորագույն մի գործընկերության մասին, որի նպատակն է օգնել Հայաստանի պարենային անվտանգությանը։ Մենք աշխատում ենք ամերիկյանի մի ընկերության հետ, որի ղեկավարը սփյուռքահայ է։ Ընկերությունը կաջակցի գյուղատնտեսության ոլորտում հետազոտության մշակումներին, որպեսզի սննդի ներքին արտադրությունը խթանվի։

Ըստ Փաուերի՝ «ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանի կողքին կանգնել, ԱՄՆ-ն պատրաստ է հայերի կողքին կանգնել։ Մենք պատրաստ ենք կողքին կանգնել հանուն այն ապագայի, որն այսօր կառուցում է հայ ժողովուրդը»։

282