

Մենք արձանագրում ենք, որ ընտանիքին՝ կախված անդամների թվից և կարգավիճակից՝ թոշակառու, անչափահաս, հաշմանդամություն ունեցող անձ, որ ընտանիքի կենսապահովման համար հարկավոր է X գումար, և մենք ըստ էության հաշվարկում ենք ընտանիքի եկամուտները և ըստ այդմ ենք գնահատում նրանց անապահովության մակարդակը, ընդ որում մեր համակարգում կան տարբեր գործակիցներ, այդ թվում՝ գլխաքանակի առկայություն և այլն, և այլն, որոնք գործակիցներով որոշ պատկեր են տալիս, և մենք ընտանիքին գնահատում ենք ըստ այդմ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ոչ թե ինչ-որ թիվ ենք ֆիքսում ու ասում այսքան ենք տալիս այս ընտանիքին, այլ գործակցով հաշվում ենք, թե ինչ աջակցություն է պետք ընտանիքին»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ պետք եղած տեղը պետք է ճնշում գործադրվի, որպեսզի աղքատ ընտանիքները քայլ ձեռնարկեն իրենց աղքատությունը հաղթահարելու համար:
Մանրամասները տեսանյութում