Հայտնի WhoScored վերլուծական ինտերնետ-հարթակը ներկայացրել է Եվրոպայի վերջին 2024 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ՝ Գիորգի Մամարդաշվիլի (Վրաստան).

Պաշտպաններ՝ Ջոշուա Կիմմիխ (Գերմանիա), Յակա Բիյոլ (Սլովենիա), Պեպե, Նունո Մենդեշ (երկուսն էլ՝ Պորտուգալիա)։

Կիսապաշտպաններ՝ Լամին Յամալ, Դանիել Օլմո, Ֆաբիան Ռուիս (բոլորը՝ Իսպանիա), Կոդի Գակպո (Հոլանդիա):

Հարձակվողներ՝ Կայ Հավերց (Գերմանիա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա):

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին Իսպանիայի եւ Անգլիայի հավաքականները, կայացավ նախօրեին՝ հուլիսի 14-ին։ Խաղն անցկացվել է Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։ Հանդիպման գլխավոր մրցավարի պարտականությունները կատարեց Ֆրանսուա Լետեքսիեն։ Իսպանացիները հաղթեցին 2:1 հաշվով։

265