Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՏ ՊԼԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։

Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 15 մլն դրամի ներդրում նոր պահեստների կառուցման, 25 մլն դրամի ներդրում նոր բեռնատարների ձեռքբերման և 2․84 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 26 աշխատատեղ 130 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 51-ի՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․84 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 185 մլն դրամ:

404