Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին թույլ չեն տվել լքել Վրաստանը. sakartvelos ambebi.
Ադրբեջանցի լրագրող, Azel.TV կայքի խմբագիր Աֆղան Սադիգովը հայտնել է, որ հուլիսի 17-ին վրացի սահմանապահներն իրեն թույլ չեն տվել Թբիլիսիից թռչել Թուրքիայի մայրաքաղաք և ասել են, որ նա կարող է վերադառնալ միայն Ադրբեջան։ Սադիգովը կատարվածը կապում է Ադրբեջանի իշխանությունների քննադատության հետ և կարծում է, որ իրեն այլ երկիր մեկնելն արգելող հրամանը եկել է Բաքվից։
«Ինձ կանգնեցրին Թբիլիսիի օդանավակայանի անձնագրային հսկողության ժամանակ։ Ինձ ասացին, որ անձնագրի հետ կապված խնդիր ունեմ, չեմ կարող որևէ երկիր գնալ, բացի Ադրբեջան վերադառնալուց։ Նրանք չհստակեցրին, թե ով է ինձ արգելել մուտք գործել երրորդ երկրներ, և առաջարկեցին պարզաբանումների համար դիմել Վրաստանի ՆԳՆ։
Դա պայմանավորված է վերջերս իմ քննադատական գրառումներով և տեսանյութերով: Այս պահին իմ դեմ քրեական գործ չի հարուցվել, բայց գիտեմ, որ Ադրբեջան վերադառնալուն պես ինձ էլ կկալանավորեն, ինչպես մյուս քննադատող լրագրողներին»,- ասել է նա։