Համաշխարհային տեխնոլոգիաների խափանումների հիմնական պատճառը լուծվել է, սակայն Microsoft 365 ամպային հարթակի որոշ համակարգեր դեռ կարող են խնդիրներ ունենալ: Այս մասին ասվում է կորպորացիայի ամպային ծառայության հաղորդագրության մեջ։

«Խափանումների հիմնական պատճառը լուծված է, բայց Microsoft 365 որոշ հավելվածներ և ծառայություններ շարունակում են տուժել մնացորդային ազդեցությունից: Մենք լրացուցիչ միջոցառումներ ենք իրականացնում մեղմացման համար», – ասվում է X-ի հայտարարության մեջ:

Այսօր ավելի վաղ Windows օպերացիոն համակարգում գլոբալ խափանում էր տեղի ունեցել CrowdStrike ծրագրային ապահովման թարմացման սխալի պատճառով: Այն խնդիրներ է առաջացրել բանկերի, ավիաընկերությունների, սուպերմարկետների, լրատվամիջոցների և հյուրանոցների համար։ Ամերիկյան կորպորացիան բացատրել է, որ ցանկացած օգտատեր, որը փորձում է օգտվել Microsoft 365 տարբեր հավելվածներից և ծառայություններից, կարող է բախվել դրան։

417