Ադրբեջանցի լրագրող, քաղաքական էմիգրանտ Բեյդուլլա Մանաֆը իր յութուբյան էջում խոսել է այն գնի մասին, որը վճարել է Ադրբեջանը Ռուսաստանին Ղարաբաղի դիմաց։

«Ես մտածում եմ 5 կամ մաքսիմում  10 տարի անց կբացվեն արխիվները և սեղանին կհայտնվեն շատ հետաքրքիր տեղեկություններ` իրենց ստորագրություններով։ Ես հիմա չեմ խոսի Հեյդար Ալիևից, նրա մասին կարելի է խոսել անդադար։ Ես կխոսեմ Իլհամ Ալիևից։  Խնդիրն այն է, որ Ղարաբաղի համար վճարվել է շատ բարձր գին, որը ադրբեջանցիները առ այսօր ռեալ չեն գնահատում մինչև վերջ։ Խնդիրն այն է, որ այս տարածքները չեն նվիրել Իլհամին, դրանք վաճառվել են Ադրբեջանի մնացած տարածքի դիմաց։

Այսօր Ադրբեջանն արդեն ամբողջությամբ, ոչ միայն Ղարաբաղի տարածքը, այլև ընդհանուր՝ իշխանութամբ, ընդդիմությամբ, ամբողջ մտավարականությամբ «նստած են» Կրեմլում։ Դրանում մի կասկածեք։ Իհարկե, դուք ունեք ադրբեջանական սահմաններ, ընդամենը սիմվոլիկ լեզու և ընդամենը սիմվոլիկ կադրային փոփոխություններ։ Իբրև թե ոչ մեկը Կրեմլից չի թելադրում, բայց սա զուտ իլյուզիա է։ Խնդիրն այն է, ինչքան որ ես եմ հասկանում, ինչքան որ դա ձեզ համար կպարզվի ժամանակին, Պուտինի և Իլհամ Ալիևի միջև պայմանավորվածությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի շուրջ եղել է շատ պարզ՝ ոչինչ հենց այնպես չի տրվում։ «Եթե դու ուզում ես շտապ կերպով հողեր ստանաս, պետք է պարես իմ դուդուկի տակ»։ Դրա համար 2022 թվականի փետրվարի 21-ին կամ 22-ին Իլհամը ստիպված էր մեկնել Մոսկվա, Ռուսաստանի՝ Ուկարինայի դեմ ագրեսիայից առաջ և ստորագրել Կրեմլի հետ շատ կարևոր դաշնակցական փոխգործակցության մասին պայմանագիր Ռուսաստանի հետ։ Այս միության, այս փաստաթղթերի պաշտոնական մասը գուցե հրապարակված է, ես անձամբ չեմ կարդացել, քանի որ դա անարժեք էր ինձ համար, ես մեկ վայրկյան չեմ ծախսի իմ կյանքից, որպեսզի նման հիմարություն կարդամ։

Խնդիրն ան է որ նման պայմանավորվածոթյունները հիմնականում Ռուսաստանում խորամանկ արարողակարգ են, թաքուն, գաղտնի, և այդ արարողակարգերի արձանագրությունների օրիգինալները գտնվում են Կրմելում՝ ՌԴ արխիվում, իսկ Ադրբեջանը, հնարավոր է կամ ոչ, ունի դրանց կրկնօրինակը: Ու եթե վաղը հայտնաբերեն ադրբեջանցի պատմաբաները, Ռուսաստանը կարող է ասել, որ այս կրկնօրինակները կեղծ են, ցույց տվեք մեզ օրիգինալները՝ համեմատենք։ Մի խոսքով, օրիգինալները գտնվում են Կրեմլում, իսկ այնտեղից հանելը շատ բարդ է։ Իսկ ինչ վերաբերում է այս արարողակարգերի ուսումնասիրությանը, դուք կարող եք տեսնել ամեն օր Ալիևի բամբասանքներից, որը հայտարարում է,  որ Ռուսաստանի հետ խնդիր չունի, Ռուսաստանի հետ կարող է մինչև աշխարհի վերջը կամ սեփական վերջը։ Ամեն դեպքում նա դա չի թաքցնում, բացում է նոր ռուսալեզու դպրոցներ, որպեսզի սովորեն ռուսերեն։ Գիտեք, քաղաքականության մեջ ոչինչ հենց այնպես չի լինում։

Ես չգիտեմ, դուք սա չեք հասկանում հայրենասիրական միտումներից կամ զգացմունքներից ելնելով, որ հողերը վերադարձվել են, սակայն այս էյֆորիան կանցնի, իսկ եթե չանցնի, դիմեք հոգեբույժի»,- նշել է քաղաքական գործիչը։

5294