Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 12-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունը:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար կմրցեն գործող չեմպիոն, 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և հավակնորդների մրցաշարի հաղթող, 20-ամյա ուզբեկ Ժավոխիր Սինդարովը։

Ժավոխիր Սինդարովը դեկտեմբերի 8-ին կդառնա 21 տարեկան։

Առաջնությունը կներառի առավելագույնը 14 դասական պարտիա։ Եթե շախմատիստներից մեկը վաստակի 7.5 միավոր, նա կհռչակվի աշխարհի չեմպիոն, և մնացած պարտիաներն այլևս չեն անցկացվի։

Եթե 14 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում։

Բոլոր խաղերը սկսվելու են Հայաստանի ժամանակով 18:00-ին և յուրաքանչյուր երեք խաղափուլից հետո լինելու է հանգստյան օր:

Առաջին խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 24-ին:

Խաղերին հնարավոր է հետևել այստեղ՝ www.chessfed.am/am/live/։

Շախմատիստները չեն կարող ոչ-ոքի համաձայնվել մինչև սևերը չկատարեն իրենց 40-րդ քայլը: Մինչև սևերի 40-րդ քայլը ոչ-ոքիի պահանջը թույլատրվում է միայն նույն դիրքի երեք անգամ կրկնության կամ պատի դեպքում:

Մրցանակային ֆոնդը կազմում է 2.500.000 ԱՄՆ դոլար:

29