Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական է ներկայացրել։ 

«Ես կհրաժարվեմ Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից»,- նշել է Մենենդեսը նամակում՝ շեշտելով, որ հրաժարականն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին:

«Չնայած ես լիովին մտադիր եմ բողոքարկել երդվյալ ատենակալների դատավճիռը, մինչև վերջ, ներառյալ Գերագույն դատարանը, չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի երկարատև գործընթացում»,- ասված է նամակում:

Ավելի վաղ Մենենդեսը հերքել էր այն տեղեկությունը, թե մտադիր է հրաժարական տալ ու ավարտել 30-ամյա կարիերան ԱՄՆ Կոնգրեսում։

Նշենք, որ սենատորի դեմ քրեական գործ է հարուցվել դեռ 2022 թվականի հոկտեմբերին։ 2022 թվականին սենատորի Նյու Ջերսիի տանը խուզարկության ժամանակ քննիչները հայտնաբերել են 480,000 դոլար կանխիկ գումար, ինչպես նաև ավելի քան 100,000 դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ:

384