Վենեսուելայում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է ավելի քան 20 զինվոր։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։

«Առայժմ 23 զինվորականներ վիրավորվել են, մի քանիսը հրազենից: Նրանք այսօրվա բռնության զոհ են դարձել և ստանում են բժշկական օգնություն»,- գրել է նա X-ում։

Գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ իշխանությունները թույլ չեն տա, որ Վենեսուելայում կրկնվեն 2014, 2017 և 2019 թվականների իրադարձությունները, երբ երկրում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր՝ մահերով ուղեկցվող անկարգություններով։

 

410