Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական խորհուրդը ընդդիմադիր թեկնածու Գոնսալեսին համարում է Վենեսուելայի նախագահական ընտրությունների հաղթող՝ հիմնվելով անկախ փորձագետների կարծիքի վրա։
Վենեսուելայի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի պաշտոնական արդյունքները, որոնք հրապարակվել են երկրի Ազգային ընտրական խորհրդի կողմից, չեն կարող հավաստի ճանաչվել՝ այսպիսին է Եվրամիության դիրքորոշումը։ Համապատասխան հայտարարությունը ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից հրապարակվել է Եվրոպական խորհրդի կայքում կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին։
Հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային դիտորդները «հստակ մատնանշել են» Վենեսուելայում քվեարկության կազմակերպման անհամապատասխանությունները միջազգային չափանիշներին, իսկ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը դեռևս չի հրապարակել ընտրատեղամասերից արձանագրություններ, որոնք կհաստատեն ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը։