Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել
ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Բացի տնօրենից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Մեր տեղեկություններով՝ խոսքը նորանշանակ ղեկավար Սահակ Հակոբյանի մասին է։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը մերժել է։
30 Հուլիս, 2024 20:47
691
Մասկը ավելի քան 445մլն դոլար է ծախսել hանրապետականների հաղթանակի համար․ Bloomberg
23 Հոկտեմբեր, 2026 10:36
Թրամփը կարծում է, որ դեմոկրատները իմփիչմենթի կենթարկեն իրեն, եթե հանրապետականները պարտվեն
02 Հոկտեմբեր, 2026 11:06
Մինչև տարեվերջ կգործարկվի Հանրապետական շտապօգնության ծառայության 1-03 օպերատիվ կառավարման կենտրոնը
29 Հուլիս, 2026 21:35