ՌԴ խորհրդի սենատորը կասկածվում է սպանության կազմակերպման մեջ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի գլխավոր դատախազը խնդրել է Դաշնային խորհրդին դադարեցնել սենատոր Դմիտրի Սավելևի անձեռնմխելիությունը. Սավելևը կասկածվում է սպանության կազմակերպմանն առնչություն ունենալու մեջ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Դմիտրի Սավելևը Դաշնության խորհրդի անդամ է 2016 թվականից։ Խորհրդարանի վերին պալատում նա ներկայացնում է Տուլայի մարզը։
Մինչ այս Սավելևը Պետդումայի պատգամավոր էր, բնական պաշարների, բնապահպանական կառավարման և էկոլոգիայի հանձնաժողովի անդամ։
02 Օգոստոս, 2024 19:36
663