Ձիթհանքով գյուղում այրվել է բեռնատար. վարորդի վիճակը միջին ծանրության է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում ավտոմեքենա է այրվում։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ձիթհանքով գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում այրվում է «Zil» մակնիշի բեռնատար ավտոմեքենա (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1991 թ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:57-ին, մարվել՝ 13:30-ին: Այրվել է «Zil» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:
02 Օգոստոս, 2024 19:40
470
Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա
23 Օգոստոս, 2026 19:44
Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
28 Մայիս, 2026 20:06
Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել
24 Մայիս, 2026 10:07
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
31 Հոկտեմբեր, 2026 18:10
Երևանից՝ Էկվադոր․ COP18-ի հյուրընկալող երկիրն ընտրված է
31 Հոկտեմբեր, 2026 11:59
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բանախոսությամբ է հանդես եկել ԶԼՄ գործընկերների հետ հանդիպմանը
31 Հոկտեմբեր, 2026 11:15
Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ. 15 մարդ մահացել է, 27-ը՝ տուժել
18 Հոկտեմբեր, 2026 16:00
Արարատում բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենան
21 Օգոստոս, 2026 19:43
Փրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված
05 Հուլիս, 2026 20:49