Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ:

Իսպանացիները քառորդ եզրափակչում 3-0 հաշվով հաղթեցին Ճապոնիայի հավաքականին: Դուբլ գրանցեց «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը, մեկ գոլ խփեց «Ժիրոնայի» հարձակվող Աբել Ռուիսը:

Իսպանիան եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Մարոկկոյի հավաքականի հետ, որն ավելի վաղ քառորդ եզրափակչում 4-0 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի թիմին:

622