Արդարադատության նախարարի տեղակալը Դիլիջանում հետևել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Տավուշի մարզում հետևել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքին:
Ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին տեղակայվել է Դիլիջան քաղաքապետարանի հարակից տարածքում: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շահառուները հնարավորություն են ստացել ոլորտի հետ առնչվող իրենց հարցերն ուղղել ծառայության աշխատակիցներին և տեղում ստանալ դրանց պատասխանները:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակներն արդեն գործարկվել են Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, դրանց շնորհիվ՝ քաղաքների և գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն լինում ոլորտին առնչվող հարցով ծառայություն դիմելու համար հասնել ՀԿԱԾ մարզային բաժիններ:
07 Օգոստոս, 2024 20:33
453