Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության նիստի ժամանակ քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
2024թ. հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր՝ Հայաստանին քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկ տրամադրելու նպատակով: Ծրագիրը կազմված է 3 հիմնական բաղադրիչներից՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում: Այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարն իր խոսքում նաև նշեց, որ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման են հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունները, որոնք արդեն իսկ ապահովված են:
Սա ծրագրի երկրորդ փուլն է, առաջին փուլը ավարտվել է 2022 թվականին, քննարկումներ կան նաև 3-րդ փուլ ունենալու վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում: