Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքացի Լենդրուշ Մարգարյանը, ով սոցիալական ցանցերում ակտիվորեն անդրադառնում է քաղաքական և այլ թեմաների՝ ներկայացրել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Վահրամ սարկավագ Կարապետյանի վիրավորանքներով ու հայհոյանքներով լեցուն մեկնաբանությունը՝ ուղղված իշխանությանն աջակցող քաղաքացիներին։

Սարկավագը յութուբյան մեկնաբանություններում «վիժվածք, փաշողլի, պոռնկածին» բառերն է օգտագործել՝ թիրախավորելով քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդկանց, նշելով, որ չի թողնի նրանք եկեղեցուն մոտենան ու սպառնում, որ Մարգարյանի ականջները կտրելու է։

«Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը ինձ ասում է բոզի տղա, հասկանու՞մ եք։ Դու ինչպե՞ս ես հայ մորը հայհոյում։ Էս ի՞նչ եք սարքել մեր եկեղեցիները։ Գարեգին էս ի՞նչ բարդակ ես սարքել մեր եկեղեցին, սա երեխա է կնքում, հարսանիք անում։ Մեր դարավոր եկեղեցին հողին են հավասարեցրել», - իր տեսաուղերձում ասել է Մարգարյանը։

Մարգարյանը զարմանք է հայտնում, որ ինչ-որ մեկը կարող է մարդու առաջ եկեղեցու դուռ փակել, եթե անգամ նա մարդասպան է․ այնուամենայնիվ նշելով, որ ինքը անգամ չէր անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հ․Գ Մեծ հաշվով այս ամենը զարմանալի չէ, որովհետև վերջին շրջանում սառեցված սրբազանը, որ գործում է Գարեգին Բ-ի հովանավորությամբ՝ անցել է բոլոր հնարավոր սահմանները ու պարզ է, որ նրանց «ծառաների» լեզուները ազատ են արձակվել, ովքեր ոչ մի կապ չունեն Հայոց Եկեղեցու դարերով եկած առաքելության ու փառքի, անվան հետ․ նրանք պարզապես գործիք են՝ օտարների ձեռքում, որ խարխլում են մեր պետականության հիմքերը։

Տեսանյութը՝ այստեղ

1419