Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գյումրու ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ամենահաճախ նկատվող երևույթը ատելության և վիրավորանքի խոսքն է։ Մարդկանց, ովքեր կատարում են իրենց աշխատանքը, մարդկանց, ովքեր աջակցում են մեր քաղաքական ուժին, ենթարկում են խորը հոգեբանական տեռորի։ Պիտակները, որ վաղուց քաղաքական դաշտում չեն աշխատում, օգտագործում են Գյումրու ժողովրդին լռեցնելու, ազատ խոսքը, անհատական կարծիքը վերացնելու համար։

Յուրաքանչյուր ոք ով ունի ընտրություն, ով ունի հիմնավոր կարծիք, թե ինչի է ուզում ձայնը տալ Քաղաքացիական պայմանագրին, թիրախավորվում է ամենախտրական բառապաշարով ՝ ԹՈԻՐՔ, ԴԱՎԱՃԱՆ։

Մեր որոշ քաղաքացիներ, դեռևս չեն համակերպվել նրա հետ, որ ունենք հատուկ «ֆեյսբուքյան գրոհայիններ», որոնք հայհոյանքի և մաղձի տիրակալներն են, և կազմ պատրաստ սպասում են հրահանգի իրենց ապապետական տերերի կեղմից, որ հարձակվեն մյուսների վրա, բաժանեն ու թշնամանք տարածեն։

Հետո պարտադիր քաղաքական խոսույթում նույն գործելաոճը կպիտակեն մեզ։

Սիրելի՛ գյումրեցի, թույլ մի տուր իրենց բարքերով Քո ձայնը խեղդեն, ինչպես տարիներ շարունակ Քո ընտրության ձայնն են գողացել։

Դու ես տերը Գյումրու, մենք էլ ՝քո թիկունքին։

430