Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․

Սեպտեմբերի 20-ին Գյումրու Թատերական հրապարակում կհնչի «Անկախության սիմֆոնիան»՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձին։

ՀՀ Կառավարության աջակցությամբ իրականացվող տոնական համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին կմիանան Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և մենակատարներ Լիպարիտ Ավետիսյանը, Նավասարդ Հակոբյանը, Մաշա Մնջոյանը, Սրբուկը և Գոռ Սուջյանը։ Հատուկ ծրագրում կհնչեն հայ կոմպոզիտորների հայտնի ու սիրված ստեղծագործությունները։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։
Սեպտեմբերի 20 19:30 Գյումրի, Թատերական հրապարակ
Եկե՛ք միասին տոնենք մեր հարատև պետության տարեդարձը։
Անկախություն՝ հարատև պետություն

157