

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հիմա դե յուրե հաստատված է, որ մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանից տարածքային պահանջներ չկա, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան մեր երկրի նկատմամբ: Բայց մենք Ադրբեջանի սահմանադրության հարցը չենք բարձրացնում, որովհետև «Խաղաղության պայմանագրի» արդեն իսկ համաձայնեցված մասում կան համաձայնեցված հոդվածներ, որոնք ստորագրելու և վավերացնելու պարագայում այդ հարցերը փակվում են»,- այս մասին պարզաբանեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ եթե Սահմանադրական դատարանը հաստատի «Խաղաղության պայմանագրի» համապատասխանությունը, այն կվավերացվի խորհրդարանի կողմից:
«Արևմտյան Ադրբեջան խոսույթը դա Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է: Հայաստանի տարածքում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան և Հայաստանը չի կարող որևէ մեկին հրավիրել քննարկման՝ ասի եկեք քննարկենք մեր տարածքային ամբողջականությունը»,- ավելացրեց վարչապետը:
Մանրամասն՝ տեսանյութում