![](https://araratnews.am/admin/images/1739263167.jpg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Արդեն 3-րդ ամիսն է սկսվում, մեր առաջարկը որևէ արձագանք չունի: Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է և դրա մասին մենք զրուցում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ և կարծում եմ, որ լավ կլինի, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը ունենալ»,- այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ:
Նա հավելեց, որ գուցե այդ ամենը կապ ունի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրված իրավիճակի հետ. «Որևիցե իրադարձություն տարածաշրջանում տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների և միջամտությունների փորձերի առնվազն: Ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի անկախության ու ինքնիշխանության ապագան փոխկապակցված է և մեր ձեռքում, մենք պատմական շանս ունենք այդ հարցը մեկընդմիշտ լուծելու»:
Մանրամասն՝ տեսանյութում