Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Մենք ամփոփում ենք Լոռու և Տավուշի մարզերում   փոխհատուցման վերջին բաղադրիչը՝ ֆիզիկական անձանց պատճառված վնասի հատուցման տեսանկյունից, որը տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի հատուցումն է: Իսկզբանե կարգավորել էին այս որոշմամբ անշարժ գույքին պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, կենցաղային՝ առաջնային գույքին պատճառված վնասի հետ կապված հարաբերությունները, իսկ այս անգամ անդրադառնում ենք տրանսպորտային միջոցին պատճառված վնասի հատուցումներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

 

« Այս պահի դրությամբ համայնքային հանձնաժողովները արձանագրել են 193 տրանսպորտային  միջոցներ որոնք աղետի հետրանքով վնասվել են կամ կորուստ ունեն մեր քաղաքացիները»,- ասաց Սարգսյանը:

 

Կառավարությունը նախատեսում է տրանսպորտային միջոցի կորստի դեպքում տրամադրել փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ տրանսպորտային միջոցի վնասվածության դեպքում՝ վնասվածության աստիճանը և դրա հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշել ԱՊՊԱ ոլորտում շարժական գույքին պատճառված վնասները գնահատող համապատասխան որակավորված փորձագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ, որն արժանահավատ փոխհատուցման չափ կերաշխավորի տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ դրա վերանորոգման համար:

Մանրամասները տեսանյութում 

549