Լուկաշենկոն հայտնել է՝ որ դեպքում կկիրառի միջուկային զենք
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ միջուկային զենք կիրառել, քանի դեռ թշնամին չի հատել Միութենական պետության սահմանը:
Նա նաև նշել է, որ Բելառուսի պատասխանը իր սահմանները խախտելու դեպքում կլինի անհապաղ, այդ հարցում կարմիր գծեր չկան։
«Մենք չենք ցանկանում էսկալացիա և չենք ցանկանում պատերազմ ողջ ՆԱՏՕ-ի դեմ, մենք դա չենք ուզում:
Վայց եթե դա լինի, մենք այլ ելք չենք ունենա։ Եվ կարմիր գծեր չեն լինի, գիծը պետական սահմանն է։ Հենց ոտք դրեցին, ես որպես սահմանապահ եմ խոսում, արձագանքը կլինի ակնթարթային»։»,- ասել է նա «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Վեստի Նեդելի» հաղորդմանը տված հարցազրույցում, որը հրապարակել է ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը:
16 Օգոստոս, 2024 01:09
1318
Հուսով եմ, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահության պատվավոր գործառույթը․ Լուկաշենկո
09 Հոկտեմբեր, 2026 12:06
Ես ձեզ խնդրում եմ՝ մի շտապեք հեռանալ ԵԱՏՄ շուկայից․ Լուկշենկոն դիմել է ՀՀ-ին
02 Հոկտեմբեր, 2026 14:38
Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ
21 Սեպտեմբեր, 2026 10:17