Սարդարապատում «BMW»-ն բախվել է ծառին. կա զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Ինչպես հայտնում է Shamshyan.comy, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու էլ «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերում, և հնարավոր է նրան տեղափոխեն «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
22 Օգոստոս, 2024 20:52
343
«ԲՄՎ»-ի 20-ամյա վարորդը մահացել է, հասակակից ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
23 Օգոստոս, 2024 18:07
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիրում է. ուղիղ
28 Մայիս, 2024 19:08
09:45-ի դրությամբ Սարդարապատում Բագրատի հզոր հանրահավաքը. տեսանյութ
28 Մայիս, 2024 14:42