Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կյանքից հեռացել է ավստրալացի դերասան Ջուլիան Մակմեհոնը: Այս մասին հայտնում է ամերիկյան Deadline պորտալը՝ վկայակոչելով նրա կնոջը։

«Ջուլիանը սիրում էր կյանքը։ Նա սիրում էր իր ընտանիքը։ Նա սիրում էր իր ընկերներին: Մենք շնորհակալ ենք հիշողությունների համար»,-ասել է կինը։

Դերասանի կնոջ խոսքով՝ Մակմեհոնը մահացել է հուլիսի 2-ին։ Մահացել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում։ Դերասանը երկար ժամանակ պայքարել է քաղցկեղի դեմ։

«Մարմնի մասեր» սերիալի, «Ֆանտաստիկ 4», «ՀԴԲ. Ամենահետախուզվողը» և այլ ֆիլմերի աստղը 56 տարեկան էր։

117