Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած «Օպերալիա-2022» Համաշխարհային օպերային մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։

Ինչպես տեղեկանում ենք մրցույթի ֆեյսբուքի էջից, առաջին մրցանակ շնորհվել է նաև ԱՄՆ-ից տենոր Էնթոնի Լեոնին։

Պլասիդո Դոմինգոն «Օպերալիա» մրցույթի միջոցով օգնում է երիտասարդ կատարողներին։ Մրցույթն անցկացվում 1993 թվականից: «Օպերալիան» այս տարի տեղի է ունեցել Ռիգայում, Լատվիայի ազգային օպերայում հոկտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 30-ը:

Ջուլիանան արժանացել է նաև Հանդիսատեսի «Rolex» մրցանակին։

Ջուլիանա Գրիգորյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում:

Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ:

739