Կառավարությունից հաստատում են. Իրանի նախագահը կայցելի Երևան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների ղեկավարների 17-րդ համաժողովին (COP17)։
Լուրն Araratnews-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հաստատել էր լուրն ասելով, որ նախագահի կարճատև այցը Երևան կկայանա ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին՝ COP17-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են քննարկումներ և մտքերի փոխանակում գագաթնաժողովին մասնակցող որոշ առաջնորդների հետ։
15 Հոկտեմբեր, 2026 18:03
71