Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՊՀ գագաթնաժողովում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Համագործակցության և Թեհրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու նպատակով։
«Որպես երկխոսության և համագործակցության ճկուն ու արդյունավետ մեխանիզմ՝ պետք է ստեղծվի «ԱՊՀ անդամ պետություններ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափը»,- նախագահի խոսքերն է մեջբերել «Fars» լրատվական գործակալությունը։
09 Հոկտեմբեր, 2026 13:50
125