Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը կշնորհվի հարավաֆրիկացի իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Նավանետհեմ «Նավի» Փիլլային, որը 2008-2014 թվականներին զբաղեցրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնը։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։

Մրցանակը նրան շնորհվել է «խաղաղության ամրապնդման և միջազգային իրավունքի նորմերի պահպանման ուղղությամբ գործադրած ջանքերի համար», ասվում է որոշման հիմնավորման մեջ։

Ինչպես նշել է Նոբելյան կոմիտեն, համընդհանուր իրավական սկզբունքներին Փիլլայի հավատարմությունն ու ամուր բարոյական համոզմունքները մշտապես բնորոշել են նրա երկարամյա մասնագիտական գործունեությունը։

«Նրա ողջ կարիերայի ընթացքում՝ սկսած Նելսոն Մանդելայի և ապարտեիդի դեմ պայքարող այլ ակտիվիստների պաշտպանությամբ զբաղվելու վաղ տարիներից մինչև մեր ժամանակների կարևորագույն միջազգային դատավարություններում դատավորի աշխատանքը, կարմիր թելի պես անցնում է մարդու իրավունքների պաշտպանության գործին նրա անսասան նվիրվածությունը»,- հայտարարել է կոմիտեն։

Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում ընդգրկված էր 287 անձ։ Ըստ լրատվամիջոցների՝ նրանց թվում էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ չնայած փետրվարի վերջին Իրանի դեմ սկսված պատերազմին։

60