Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է․ Փաշինյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ալմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն իսկ կայացած փաստ է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթի ընթացքում։
«Այսօր կարող ենք հայտարարել, որ ավելի քան երկու տարվա ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև բախումների հետևանքով զոհեր կամ վիրավորներ չենք ունեցել», - նշել է ՀՀ վարչապետը։
09 Հոկտեմբեր, 2026 11:52
155