Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան հանդես է գալիս Ուկրաինայում հիմնախնդրի համապարփակ կարգավորման, այլ ոչ թե հատվածական լուծման օգտին. այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հոկտեմբերի 7-ին «Hindustan Times»-ը հայտնել էր, որ Հնդկաստանը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է զինադադարի եռակետ ծրագիր, որի նպատակն է նվազեցնել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները, պահպանել Սև ծովում առևտուրը և պաշտպանել առևտրային նավագնացությունը։

Պեսկովին հարցրել են հնդկական խաղաղ նախաձեռնությունների իրագործելիության և դրանց՝ ներկայումս քննարկման փուլում գտնվելու մասին։

«Դրանք բոլորն էլ քննարկման սեղանին են, սակայն, ինչպես բազմիցս նշել ենք տարբեր մակարդակներով, մենք կողմնակից չենք հատվածական լուծմանը. մենք հանդես ենք գալիս համապարփակ լուծման օգտին, որը ճանապարհ կհարթի դեպի երկարատև՝ տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ շարունակվող կայուն կարգավորում»,- ասել է Պեսկովը։

77