Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադարի հաստատում, քանի որ Ռուսաստանը ձգտում է երկարաժամկետ խաղաղ կարգավորման, այլ ոչ թե ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման։

Այդ մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բանակցությունները չեն նշանակում հրադադար։ Մենք հրադադար չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում»,– ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան ձգտում է ապահովել «երկարաժամկետ խաղաղություն՝ ապագա սերունդների համար»։

80