Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված ջանքերի համար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը կարժանանան Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Պետության ղեկավարն այս մասին գրել է X սոցիալական ցանցում իր էջում՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության առաջմղման գործում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։
«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված նախագահ Թրամփի պատմական ջանքերը կարժանանան պատշաճ գնահատանքի՝ այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման ժամանակ»,- ասված է գրառման մեջ։
09 Հոկտեմբեր, 2026 10:27
136
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին
08 Հոկտեմբեր, 2026 22:04
Ալիևը ժամանել է Թուրքմենստան
08 Հոկտեմբեր, 2026 10:16
Թրամփը ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ մեջբերել է Փաշինյանի և Ալիևի խոսքերը
23 Սեպտեմբեր, 2026 10:22
Թրամփը խոստացել է թույլ չտալ Լոս Անջելեսի եւ Սան Դիեգոյի ոչնչացումը
08 Հոկտեմբեր, 2026 20:16
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի կազմակերպման հարցում որևէ ձգձգում չկա․ Պեսկով
08 Հոկտեմբեր, 2026 13:23
Թրամփը նշել է, որ շատ ավելին է արել, քան Նոբելյան խաղաղության մրցանակակիրները
08 Հոկտեմբեր, 2026 13:16