Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի վարչապետն ասաց, որ այս բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղությանն ուղղված նրա վճռական հանձնառության։
Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում շեշտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` շեշտելով, որ պաշտոնը ստանձնելուց հետո իրեն հաջողվել է լուծել ութ հակամարտություն, այդպիսով բարեկամական հարաբերություններ հաստատելով ներգրավված երկրների բազմաթիվ առաջնորդների հետ։
Նա նշել է, որ այդ հակամարտությունների մեծ մասը տևել է տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ և լուծումների հասնելու համար նա օգտագործել է առաջնորդների հետ անձնական հարաբերությունները, առևտուրը, մաքսատուրքերը՝ կամ դրանց սպառնալիքը, և այլ գործիքներ՝ կախված կոնկրետ երկրից։
Այս հակամարտությունների շարքում նա նշել է Կամբոջայի և Թաիլանդի, Կոսովոյի և Սերբիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի, Պակիստանի և Հնդկաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա դիմակայությունները։
«Ադրբեջանի նախագահն ասել է, որ նախագահ Թրամփին վեց ամիս է պահանջվել հրաշք գործելու համար։ Դա իսկական հրաշք էր, որը ոչ ոք հնարավոր չէր համարում», - հայտարարել է Թրամփը։