Անցած տարիների ընթացքում ՀՀ-ն ձեռք է բերել արժանի միջազգային հեղինակություն․ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին։
«Անցած տարիների ընթացքում Հայաստանը երկար ճանապարհ է անցել պետականաշինության ոլորտում, ձեռք է բերել արժանի միջազգային հեղինակություն։ ԵԱՏՄ-ի առավելությունների օգտագործումը, համատեղ նախագծերի իրականացումը նպաստում են երկրի կայուն տնտեսական զարգացմանը»,- ասվում է շնորհավորական նամակում։
ԵՏՀ-ի անունից և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Հայաստանին և նրա քաղաքացիներին մաղթել է բարգավաճում և բարեկեցություն։
21 Սեպտեմբեր, 2026 10:41
73
Փաշինյանը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20 Սեպտեմբեր, 2026 17:53
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
18 Սեպտեմբեր, 2026 21:07
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17 Սեպտեմբեր, 2026 20:39
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
21 Հուլիս, 2026 17:15
ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է. վարչապետ (տեսանյութ)
11 Դեկտեմբեր, 2025 11:36
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին փոխադարձ ընդունելի բաներ չեն․ Զախարովա
27 Մարտ, 2025 16:22