Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի կառավարության համար Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ Համբուրգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է պատրաստվում Հայաստանը դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից և երբ է ի վերջո ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու։ 

«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ։ Մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնել, բայց այսօր այդ կետը չէ, այսինքն՝ այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Երբ կլինի այն պահը, երբ եկել ենք, հասել ենք այդ կետին և պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք այդ որոշումը»,- նշեց ՀՀ վարչապետը։ 

477