Հայաստանում պետք է լինեն համերգներ, մշակութային միջոցառումներ և տոնակատարություններ․ Նատալի Սինորյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պատգամավոր Նատալի Սինորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել
Երեկ Հանրապետության հրապարակում հրաշալի համերգ է տեղի ունեցել․ հազարավոր մարդիկ Երևանի սրտում տոնում էին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը։
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սա կարևորագույն տոնն է։
Բայց, ցավոք, երեկվանից միջոցառման շուրջ տարբեր ցածրորակ շահարկումներ են շրջանառվում։
Հայաստանում պետք է լինեն համերգներ, մշակութային միջոցառումներ և տոնակատարություններ։
Հայաստանը պետք է զարգանա, իսկ մայրաքաղաք Երևանը և մեր մարզերը պետք է զբոսաշրջային տեսանկյունից ավելի գրավիչ դառնան։
Եվ բնական է, որ յուրաքանչյուր մեծամասշտաբ միջոցառում ենթադրում է նաև համապատասխան ծախսեր։
23 Սեպտեմբեր, 2026 10:11
146