Վարչապետը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից՝ ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը:
Հիշեցնենք՝ վարչապետը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:
23 Սեպտեմբեր, 2026 10:18
148
TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ վարչապետը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը
23 Սեպտեմբեր, 2026 09:59
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում
22 Սեպտեմբեր, 2026 09:52
300-ից մեկը. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20 Սեպտեմբեր, 2026 15:26