Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ShinyHunters միջազգային խմբավորման հաքերները հայտարարել են, որ կոտրել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կայքը և գողացել գործակալության աշխատակիցների մեծ մասի տվյալները։

Այս մասին, վկայակոչելով խմբավորման ներկայացուցիչներին, հայտնել է Reuters։

Որպես ապացույց՝ հաքերները հրապարակել են կոտրված կայքի սքրինշոթը՝ մոտ 5000 աշխատակցի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին։

ShinyHunters-ը պնդում է, որ թիրախավորել է ՀԴԲ-ն՝ ի պատասխան բյուրոյի կողմից հրապարակված այն նյութի, որում մանրամասն նկարագրված էին խմբավորման գործելակերպն ու մեթոդները։ Այդ նյութը հրապարակվել էր 2026 թվականի մայիսին։

Reuters-ին չի հաջողվել հաստատել հաքերների տարածած սքրինշոթի իսկությունը։ Այնուամենայնիվ, NewsNation-ի լրագրող Հաննա Բրանդտը X-ում հայտնել է, որ ՀԴԲ-ի ներկայացուցիչներն հաստատել են՝ հետաքննություն է սկսվել գործակալության կայքում ShinyHunters-ի կողմից «չարտոնված գործողությունների» մասին հաղորդումներից հետո։

80