
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպայից եկած բյուրոկրատներին դուր չի գալիս Վրաստանի ներկայիս կառավարությունը։ Նրանք ցանկանում են այն փոխարինել իրենց գործակալներով՝ ընդդիմության տեսքով։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Վերջին տարիներին մի քանի անգամ փորձ է արվել պետական հեղաշրջման, կառավարությունը տապալելու համար։ Այս ամենը ֆինանսավորվել է արտասահմանից։ Նրանք (ընդդիմությունը) ունեցել և ունեն իրենց հովանավորները, որոնք ցանկանում են փոխել կառավարությունը Վրաստանում, քանի որ երկիրն ունի հայրենասիրական կառավարություն, որը պաշտպանում է ժողովրդի շահերը։ Հենց սա է, որ նրանց դուր չի գալիս»,- ասել է Կալաձեն։