Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կընդունի եվրոպացի խաղաղապահներին, որոնք կուղարկվեն Ուկրաինա՝ որպես պատերազմի ավարտի հնարավոր գործարքի մաս: Այդ մասին նա հայտարարել է Վաշինգտոնում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի երրորդ տարելիցին։

«Այո, նա կընդունի դա», - ասել է Թրամփը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների հնարավոր ներկայությունը։

«Այս հարցում կա դիրքորոշում, որն արտահայտել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։- Ես դրան ավելացնելու և մեկնաբանելու ոչինչ չունեմ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Լավրովը փետրվարի 24-ին հայտարարել է, որ խաղաղապահներ կարող են Ուկրաինա մտցնել միայն ռազմական գործողությունների ավարտից հետո։

263