Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ողջ կյանքն անցկացրել է հասարակությունից մեկուսացված՝ տատիկի և կնոջ՝ Բրիջիթի ազդեցության պատճառով, ինչի հետևանքով այժմ ի վիճակի չէ ընդունել սեփական սխալները։ Այս մասին գրում է The Telegraph պարբերականը՝ հղում անելով ֆրանսիացի գրող Կատրին Նեի՝ քաղաքական գործչի մասին նոր կենսագրական գրքին։
Նեի հետ զրույցներում Մակրոնը խոստովանել է, որ «դեռևս երեխա է»։ Միևնույն ժամանակ, ինչպես նկատել է ինքը՝ գրողը, և վկայում են Ֆրանսիայի առաջնորդի գործընկերներն ու նախկին ընկերները, նա ի վիճակի չէ ընդունելու սեփական սխալները։
Նեի կարծիքով՝ բնավորության այս առանձնահատկությունը ձևավորվել է Մակրոնի կյանքում երկու կանանց՝ տատիկի՝ Մանետի և կնոջ՝ Բրիջիթի ազդեցության ներքո։
Պարբերականի տեղեկություններով՝ Մանետը դպրոցի տնօրեն էր և ցանկանում էր թոռանը դարձնել իր «գլուխգործոցը», ինչի համար նրան մեկուսացրել էր գրքերի և ուսման աշխարհում։
Երբ ապագա նախագահը 14 տարեկան էր, նա սկսել էր հանդիպել իր հասակակից աղջկա հետ, ինչը դուր չէր եկել տատիկին։ Վերջինս նրան ուղարկել էր ծնողների մոտ։ Ինչպես գրում է Նեն իր գրքում, Մակրոնը վերադարձել էր հարազատի մոտ՝ խոստանալով, որ այլևս «աղջիկներին չի նայի»։
«Էմանուելն այդպես էլ չի հաշտվել տատիկի մահվան հետ։ Նա նույնիսկ իր կյանքում որևէ մեկով չի փոխարինել նրան։ Նրան անհրաժեշտ է հոգեվերլուծության կուրս անցնել»,- Նեի հետ զրույցում ասել է Բրիջիթ Մակրոնը։